Ամերիկյան զինվորականներն իրավունք չունեն գտնվելու Սիրիայի տարածքում`նրանց գործողությունները կարելի է դիտարկել, որպես ռազմական ագրեսիա։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն։ Նա նշել է, որ ԱՄՆ–ի ու նրա գլխավորած կոալիցիայի հարվածները սիրիական բանակին`միջազգային իրավունքի տեսանկյունից ռազմական ագրեսիա է։ Կորոտչենկոյի խոսքով, չկա ոչ մի հիմք, որպեսզի ամերիկյան, արևմտյան այլ երկրների հատուկ ջոկատայինները գտնվեն Սիրիայի տարածքում։