Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Ղրղզստան: Էրդողանը Ղրղզստանում կլինի սեպտեմբերի 1-2-ին՝ նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հրավերով։ Երկու երկրների նախագահները կմասնակցեն Թուրքիայի և Ղրղզստանի միջև ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 4-րդ նիստին, կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ու տարածաշրջանային խնդիրների հետ կապված այլ հարցեր։ Ակնկալվում է նաև, որ կողմերը կստորագրեն մի շարք համատեղ համաձայնագրեր։