Էրդողանը կքննարկի Patriot ՀՀՊ համակարգերի վաճառքի մասին ԱՄՆ առաջարկը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է Գերագույն Պաշտպանական Խորհրդի նիստ հրավիրել` Patriot ՀՀՊ համակարգերի վաճառքի մասին ԱՄՆ-ի առաջարկը քննարկելու համար, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան թուրք պաշտոնյային:
Սպասվում է, որ Էրդողանը ամերիկյան համակարգի հնարավոր գնման համար նախնական քննարկում կանցկացնի: Նախագահի աշխատակազմը հաստատել է հանդիպման մասին` առանց օրակարգը ներկայացնելու:
Չնայած այս փուլում մանրամասն գնահատականը քիչ հավանական է, քննարկումն արտացոլում է Անկարայի եւ Վաշինգթոնի միջեւ արագ մերձեցումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս ամսվա սկզբին լրացուցիչ խթան էր հաղորդել հարաբերություններին, երբ համաձայնել էր զորքերը դուրս հանել Սիրիայից՝ ցույց տալով, որ կդադարեցնի քրդական խմբերին իր աջակցությունը, որոնց Թուրքիան ահաբեկիչներ է համարում: