25.11.2024
Hürriyet Daily News. ԹուրքիանՍիրիայի հարցով ավելի դյուրին կպայմանավորվի ՌԴ-ի, քան ԱՄՆ հետ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն Իսրայելին տարեկան 4,5 մլրդ դոլար է տրամադրում. Թրամփ

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհայտարարված այցով երեկ այցելել է Իրաք:


Իրաքում ելույթի ժամանակ Թրամփը անդրադարձել է նաև Իսրայելի հետ հարաբերություններին:


Լրագրողները հետաքրքրվել են` արդյո՞ք Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրս բերումը չի վտանգի ԱՄՆ-ի մոտ դաշնակից Իսրայելին:


«Ես դա այլ կերպ եմ տեսնում: Ես խոսել եմ Բիբիի (Բինյամին Նեթանյահու) հետ և ասել նրան` գիտեք` մենք Իսրայելին տարեկան 4,5 մլրդ դոլար ենք տալիս: Եվ լավ կարողանում են իրենց պաշտպանել, ինչում կարելի է համոզվել»,- ասել է Թրամփը: