Hürriyet Daily News. ԹուրքիանՍիրիայի հարցով ավելի դյուրին կպայմանավորվի ՌԴ-ի, քան ԱՄՆ հետ
Թրամփի որոշումը դուրս բերել Սիրիայից զորքերը նշանակում է տարածաշրջանում վերադասավորումներ, փոխանցում է Hürriyet Daily News-ը:Մինչ այդ Թուրքիան ԱՄՆ-ին օգտագործում էր, որպես ՌԴ-ին հակակշիռ, սակայն այժմ Անկարան ստիպված է ուղիղ պայմանավորվել Մոսկվայի հետ:
Ամերիկյան զորքերի դուրս բերումը դեռևս չի նշանակում Սիրիայում իրավիճակի կարգավորում:
Այդպիսի սցենարը ձեռնտու է առաջին հերթին Բաշար Ասադին, ով դիմագրավում էր Արևմուտքի և այնուհետև Թուրքիայի հարձակմանը:
Թերթը նշում է, որ Թուրքիան այսօր արդեն գործ է ունենալու ոչ այնքան Սիրիայի, այլ ՌԴ-ի հետ, ով ազդեցության մեծ լծակներ ունի Դամասկոսի վրա:
Նշվում է, որ ՌԴ-ն Թուրքիային թույլ չի տա վերջնականապես ոչնչացնել Քրդական բանվորական կուսակցությունը: Բացի այդ, քրդական Ժողովրդավարական միություն կուսակցությունը 2016թ.-ից իր ներկայացուցչությունն ունի Մոսկվայում:
Թուրքիայի համար ավելի դյուրին է պայմանավորվել ՌԴ-ի, քան ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ի հետ Սիրիայի հարցով: