25.11.2024
Սիրիայի ԱԳՆ․ Իսրայելի հրթիռային գրոհը վկայում է ԱՄՆ-ի աջակցության մասին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը կարող է Իրաքը որպես հենակետ օգտագործել Սիրիայում գործելու դեպքում. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իրաքում ԱՄՆ-ի զինծառայողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը Մերձավոր Արեւելքի այդ երկրից:


«Իրականում մենք կկարողանանք սա (ռազմակայանը, ուր ժամանել է Թրամփը) օգտագործել որպես մեկնակետ, եթե ցանկանանք ինչ-որ բան անել Սիրիայում… Եթե մենք տեսնենք, որ ինչ-որ բան է տեղի ունենում ԻՊ-ի հետ, ինչը մեզ դուր չի գալիս, մենք կարող ենք նրանց այնքան արագ եւ այնքան ուժգին հարված հասցնել, որ նրանք չեն էլ հասկանա, թե ինչ տեղի ունեցավ»,- ընդգծել է պետության ղեկավարը:


Գլխավոր հրամանատարը պարզաբանել է, որ ինքն Իրաքից զորքերը դուրս բերելու «ոչ մի կարգի պլաններ չունի»: