6.06.2026
Այաթոլլահ Ալի Խամենեին ոչ հավանական է համարել ԱՄՆ-ի հետ պատերազմի սկսվելը
03.09.2018
Այաթոլլահ Ալի Խամենեին ոչ հավանական է համարել ԱՄՆ-ի հետ պատերազմի սկսվելը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, մեկնաբանելով Միացյալ Նահանգների հետ խիստ լարված հարաբերությունները, ոչ հավանական է համարել պատերազմի սկսվելը: Միևնույն ժամանակ, նա կոչ է արել երկրի զինված ուժերին կատարելագործել պաշտպանական հնարավորությունները: Այս մասին գրում է Reuters-ը՝ հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքին հղումով: «Հիմնվելով քաղաքական հաշվարկների վրա՝ այաթոլլահ Խամենեին շեշտել է, որ ռազմական գործողությունների, պատերազմի հավանականություն չկա, բայց, միևնույն ժամանակ, հավելել է, որ զինված ուժերը պետք է զգոն լինեն՝ ընդլայնելով անձնակազմի ու սարքավորումնների հնարավորությունների սահմանը»,-նշվում է կայքում: Հայտնի է, որ սեպտեմբերի 1-ին Իրանը հայտարարել էր բալիստիկ հրթիռների արտադրությունն ընդլայնելու, նոր կործանիչներ, սուզանավեր ձեռք բերելու մտադրության մասին: Նախագահ Հասան Ռոհանին իր հերթին նշել էր, որ Թեհրանի հզոր ռազմական ներուժն այն զսպիչ ուժն է, որն ԱՄՆ-ին հետ է պահում իսլամական հանրապետության դեմ հարձակում գործելուց: