25.11.2024
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցի կասկածյալների անունները փոխարինվել են հայկական անուններով. ղազախական ՀԸ (VIDEO)

Ղազախական հեռուստաալիքը պարզել է, որ Կարագանդայում մահվան ելքով բախման գործով ադրբեջանցի կասկածյալների անունները փոխարինվել են հայկական անուններով:

Ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքն ուշագրավ անդրադարձ է կատարել օրերս Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքին, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երեքը վիրավորվել են:


Ռեպորտաժի հեղինակն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այն փաստին, որ կասկածյալների ինքնությունը հունվարին 2-ին և 3-ին արմատապես տարբերվել է: Մասնավորապես՝ հունվարի 2-ին նշվել են ադրբեջանցիների անուն-ազգանուններ, մինչդեռ հաջորդ օրը ենթադրյալ հանցագործների անուն-ազգանունները դարձել են հայկական: