25.11.2024
Ղազախներն ընդդեմ հայերի, թե՞... Կարագանդայում իրավիճակը դեռ լարված է
prev Նախորդ նորություն

Գազի գնի խնդրի վերաբերյալ Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակում ենք. Փաշինյան

Գազի գնի խնդրի վերաբերյալ Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակում ենք, որ երկարաժամկետ լուծումների գանք: Այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


«Բելառուսի ներքաղաքական իրավիճակն ինչպիսի՞ն է, որ այնտեղ էլ թանկացավ: Մենք բանակցությունները շարունակում ենք, որ երկարաժամկետ լուծումների գանք: Մենք չենք կարող գազի գնի հարցը դիտարկել այդ կոնտեքստում: Մենք շարունակելու ենք բանակցությունները եւ դիրքորոշում ենք արտահայտելու՝ մեր երկրի շահերը պաշտպանելու համար: Ի՞նչ պարտության մասին է խոսքը, այդ կարծիք հայտնողները չեն ասում, թե ի՞նչ պարտության մասին է», - ասել է նա:


Հարցին, թե երբ ինքն ասում է, որ գազը սպառողների համար չի թանկանալու, ի՞նչ ժամկետների մասին է նշում, վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Ժամկետների մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել»:


Իսկ արդյո՞ք իրանական գազի ներկրման հարց իշխանությունների օրակարգում կա, քանի որ նախկինում միշտ այդ մասին բարձրաձայնել է՝ Փաշինյանը պատասխանեց. «Նախկինում քննարկվել է, քննարկվում է եւ միշտ կքննարկվի, որովհետեւ կոնկրետ եւ ձեռնտու լուծում չի գտնվել»:


Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ սպառողների համար գազը չի թանկանա՝ թեպետ ՌԴ-ն ՀՀ-ի հետ սահմանին այն բարձրացնելու է 15 դոլարով։


Նա ասել էր, որ երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Թեման եղել է Հայաստանին մատակարարվող գազի գինը և, ըստ էության, կարող ենք ասել, որ եկել ենք լուծման»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ գազի գինը սպառողների համար չի թանկանա ներքին կարգավորումների շնորհիվ։