Թուրքիայում 2016 թվականի հեղաշրջման փորձի մասնակցության մեղադրանքով 104 մարդ դատապարտվել է ցմահ բանտարկության, հաղորդում է NTV-ն: Դատավճիռը հրապարակվել է Իզմիր քաղաքի դատարանում: Ցմահ դատավճիռները կայացվել են ծանրացուցիչ հանգամանքների պատճառով: Reuters-ի փոխանցմամբ` նախագահին վիրավորելու համար ավելի քան 21 մարդ դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: 31 մեղադրյալ ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու համար ստացել է 10,5 տարվա ազատազրկում: