25.11.2024
Ինչպե՞ս է Ռուսաստանը 2019-ին կառուցելու հարաբերությունները ՀՀ հետ. «Կոմերսանտ»
prev Նախորդ նորություն

Ճանապարհային ոստիկանությունն արձանագրում է` առկա է վարչական իրավախախտումների կտրուկ աճ

Հունվարի 1-ից 7-ը ճանապարհային ոստիկանները արձանագրել են 1630 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 483 էր:

Նույն օրերին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 267 տրանսպորտային միջոց, 212-ով ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:

Հայտնաբերվել է 225 ոչ սթափ վարորդ, իսկ անցած տարի հունվարի 1-ից 7-ը հայտնաբերվել էր ընդամենը 9-ը:
Տոնական օրերին հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 72 պատահար, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ: Անցած տարվա նույն օրերի համեմատությամբ զոհերի թիվը նվազել է 5-ով:

Հանուն արդարության պետք է նաև նշել, որ դրական թվային տվյալները արձանագրվել են այն պայմաններում, որ միայն անցած տարի հանրապետություն է ներկրվել շուրջ 75.000 տրանսպորտային միջոց:

Դժվար է ասել, թե ճանապարհային ոստիկաններն այս օրերին քանի ճանապարհատրանսպորտային պատահար են կանխել ու քանի մարդկային կյանք փրկել, սակայն մեկ բան հաստատ է ճանապարհային ոստիկանությունն իր տեղում է և պատվով իրականացնում է իր առջև դրված ցանկացած խնդիր:

Առողջ քննադատությունը կօգնի ծառայությունն էլ ավելի արդյունավետ դարձնել, իսկ անհիմն մեղադրանքները միայն վարկաբեկում են պատվախնդիր ծառայողների աշխատանքը:

Ճանապարհային ոստիկանությունը շարունակելու է իրականացնել իր առջև դրված խնդիրները, կրկին դիմում ենք բոլորին՝ պահպանեք երթևեկության կանոնները: