25.11.2024
Լարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 129 բեռնատար և 24 մարդատար ավտոմեքենա
prev Նախորդ նորություն

Ինչպե՞ս է Ռուսաստանը 2019-ին կառուցելու հարաբերությունները ՀՀ հետ. «Կոմերսանտ»

Ինչպես Ռուսաստանը 2019 թվականին կառուցելու հարաբերությունները իր հարեւանների հետ: Նման հարց է իր հոդվածում բարձրացնում ռուսական «Կոմերսանտի» հոդվածագիրը:


Հոդվածի հեղինակը նշում է 5 երկիր (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա), որոնց հետ 2019 թվականին կանխատեսում է նոր սկանդալներ:


Հոդվածի Հայաստանին վերաբերող հատվածը ներկայացնում ենք ստորեւ:


«Մայիսին Նիկոլ Փաշինյանը բռնել է Սերժ Սարգսյանի տակից փախցրեց վարչապետի աթոռը: Փողոցը դարձավ այս աղաքական գործչի դաշնակիցը, ով մինչ այդ Հայաստանի սահմաններից դուրս գրեթե հայտնի չէր: Թավշյա հեղափոխությունը ստիպեց աշխարհին փնտրել քարտեզի վրա Հայաստանի տեղը և փորձել հասկանալ, թե ինչ է այնտեղ կատարվում:


Արեւմուտքում բարձր գնահատեցին իշխանության անարյուն փոփոխությունը Հայաստանում: Ամերիկյան Time ամսագիրը Նիկոլ Փաշինյանին շնորհեց «Ժողովրդավարության խաչակիր» կոչումը, իսկ բրիտանական The Economist- ը Հայաստանն անվանեց տարվա երկիր՝ ժողովրդավարության հարցում առաջընթացի համար:


Ռուսաստանի համար ևս Նիկոլ Փաշինյանը դարձավ 2018-ի հիմնական քաղաքական գործիչներից մեկը, չնայած այս դեպքում առանց որեւէ կոչումների: Եվ ժողովրդավարությունն էլ դրա հետ կապ չունի: Ռուսական իշխանությունները զգուշորեն հետեւում էին հայաստանյան հեղափոխությանն ու նրա առաջնորդին: Եվ գրեթե առաջին անգամ նորագույն պատմության մեջ Մոսկվայի պաշտոնական արձագանքը, որը միշտ բացասական է ընկալում ցանկացած բողոքական շարժում՝ լինի այն իր տարածքում, թե հարեւանների մոտ, եթե բարյացկամ չէր, ապա գոնե չեզոք էր:


«Մենք հավատարիմ ենք երկու երկրների ժողովուրդների շահերից բխող բազմակողմ փոխշահավետ ռուս-հայկական համագործակցության եւ դաշնակցային համագործակցության ամրապնդման եւ զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքների շարունակմանը», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:


Հայտարարությունըն արվեց  ճգնաժամի շրջադարձային շրջանում, երբ Նիկոլ Փաշինյանը, հենվելով բողոքավոր զանգվածին, վերջին հարվածներն էր հասցնում հին ռեժիմին: Նրա գլխավորությամբ նոր կառավարությունը նախաձեռնեց հետաքննություն 2008 թ. մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, երբ իշխանությունը ցրեց ընդդիմության հանրահավաքը Երեւանում և սպանվեցին մարդիկ: 


Մեղադրանքներ առաջադրվել են Կրեմլի համար ոչ օտար մարդկանց. Հայաստանի նախկին նախագահ  եւ Վլադիմիր Պուտինի ընկեր Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև այն ժամանակ դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:  


Հետաքննությունը հանգեցրեց լուրջ առճակատման Ռուսաստանի հետ. Մոսկվան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետապնդումը համարեց որպես դիտավորյալ հարված, որի թիրախում է դաշինքի իմիջը: Բայց Նիկոլ Փաշինյանը կիրառեց նույն մարտավարությաունը, ինչ հեղափոխության ժամանակ՝ ոչ մի քայլ ետ: Պարոն Խաչատուրովին գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացնելուց հետո նա պահանջեց, որ այդ պաշտոնում նշանակվի Երեւանի մեկ այլ ներկայացուցիչ: Դա ընդլայնեց հակամարտության մասնակիցների շրջանակը: Բելառուսը առաջ քաշեց  այդ թափուր պաշտոնը զբաղեցնելու իր իրավունքները եւ դրան աջակցեցին ՀԱՊԿ բոլոր պետությունները, բացի Հայաստանից: Զիջել չցանկացող Նիկոլ Փաշինյանըհայտարարեց. «Պետք է հասկանալ, հաշվի առնելով մեր անվտանգությունը, արդյոք մենք կարող ենք լուրջ ընկալել այդ կազմակերպությունը (ՀԱՊԿ - Կոմերսանտ), թե ոչ»:


Կադրային խնդիրը չհաջողվեց լուծել անգամ դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո: Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման պատմությունը, որը տեղափոխվեց2019 թ., Մոսկվայում պարոն Փաշինյանը վերջնական արժանացավ անհարմար գործընկերոջ որակմանը, որից կարելի է ակնկալել ամեն բան:


«Ոչ համակարգային և ոչ պետական ​​գործիչ, որը ամեն ինչ կոտրում է և միջպետական հարաբերություններում շուկայի տարր է ներմուծում», - «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ասել է հայաստանյան ուղղությամբ զբաղվող ռուսական պաշտոնյաներից մեկը: Նա նաև ասել է, որ մտահոգիչ է Հայաստանում ձևավորվելիք անձի իշխանությունը, քանի որ ի տարբերություն Ալեքսանդր Լուկաշենկոյի կամ Նուրսուլթան Նազարբաեւի, Փաշինյանն անկանխատեսելի է:


Բարդ հարաբերությունների հաստատում էր նաև այն փաստը, որ Ամանորի կապակցությամբ Պուտինը շնորհավորանք հղեց Նիկոլ Փաշինյանի թշնամի Ռոբերտ Քոչարյանին: Ռուսաստանի ղեկավարը կալանքի տակ գտնվող իր հայ բարեկամին մաղթեց «առողջություն, տոկունություն եւ ոգու ամրություն»: