2018-ի մայիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 7 դեպքի մասին։ Կորուստները ոչ մարտական են, հայտնում է Razm.info-ն: Մայիսի 4-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի մարմինը: Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով: Մայիսի 6-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի: Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով: Մայիսի 20-ին ՊԲ արևելյան ուղղությամբ մահացել է ՊԲ զինծառայող Համլետ Նորայրի Գրիգորյանը: Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով: Մայիսի 22-ին ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի մարմինը՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Քննություն է տարվում: Մայիսի 26-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային վնասվածքով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանի մարմինը: Նախնական տվյալներով՝ կարող է ինքնասպանություն լինել: Մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզում ավտովթարից մահացել է ՀՀ ՊՆ զինծառակող Նարեկ Ճաղարյանը: Մայիսի 30-ին ավտովթարից մահացել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Սուրեն Սուրենի Այվազյանը: Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2018թ. մայիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 3 դեպք: Մահացածներից միայն մեկն է մարտական կորուստ: • Մայիսի 20-ին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Նախիջևանի հատվածում հայկական կողմի կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Թաթարով Ադիլ Ալի օղլուն (Tatarov Adil Əli oğlu): Կան հիմնավոր տվյալներ, որ վերջինս հատուկջոկատային էր: • Մայիսի 21-ին Եվլախի շրջանում սպանվել է Թարթառի շրջանի Սարով գյուղի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Փաշաև Շահրիյար Գյունդուզ օղլուն (Paşayev Şəhriyar Gündüz oğlu): Զինծառայողին սպանել է Եվլախի շրջանի ՌՈ բաժանմունքի աշխատակիցը: • Մայիսի 22-ին ավտավթարում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ենթասպա Մուրադով Մուրադ Մուհամադալի օղլուն (Muradov Murad Məhəmmədəli oğlu): Ընդհանուր առմամբ՝ 2018 -ի հունվարի 1-ից մայիսի 31-ը բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 13 զինծառայողի մահվան մասին. մահացածներից մեկի անունը հայտնի չէ: Ամիս Մարտական Ոչ մարտ. ԱնհայտՀունվար 3 1 –Փետրվար 1 1 1Մարտ 2 – –Ապրիլ – – 1Մայիս 2 1 –Ընդհանուր 8 3 2 Շեշտենք, որ կորուստների իրական պատկերը կարող է իրականում շատ ավելի մեծ լինել, քանի որ, ինչպես ցույց է տվել նախորդ տարիների փորձը, Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները, իսկ որոշ կորուստների մասին միայն տարիներ անց է տեղեկություն հայտնվում: