ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտնիի այցն Աբխազիա, որը քննադատվեց Վրաստանում ու Արևմուտքում, տեղի ունեցավ ԱՄՆ–ի փոխնախագահ Փենսի` Թբիլիսի կատարած այցից մեկ շաբաթ անց։ Փենսն աջակցություն էր հայտնել Վրաստանի` ՆԱՏՕ–ին անդամակցելու ձգտումներին, փոխանցում է Foreign Policy–ը։ՌԴ–ի նախագահի հանդիպումը Աբխազիայի նախագահի հետ ապտակ էր Վրաստանին և այն այդպես էլ մեկնաբանել են։«Մենք պետք է ամեն ջանք գործադրենք ՌԴ–ի հետ մեր հակամարտությունը քաղաքական, խաղաղ ճանապարհով կարգավորելու համար` միջազգային ռազմավարական գործընկերների աջակցությամբ»,–նշել է ԱՄՆ–ում Վրաստանի դեսպան Դավիդ Բաքրաձեն։