Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ ունենալու հարցը շարունակում է քննարկվել. Արշակյան
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ ունենալու հարցը շարունակում է քննարկվել:
«Քննարկումներ տարվում են, բայց հաշվի առնելով այն սահմանափակումները, որոնք ունենք, և եղանակային սահմանափակումները, այս պահին չեմ ուզում մեկնաբանություն անել, որպեսզի բանակցային գործընթացին վնաս չհասցնեմ, քանի որ դրանք եռակողմ բանակցություններ են, որպես երրորդ կողմ չեմ ուզում այս պահին մեկնաբանություն անել», - ասաց Արշակյանը լրագրողների հետ զրույցում:
Դիտարկմանը՝ ժամանակին նաև խոսակցություններ են եղել, թե ռուսական կողմում կոռուպցիոն սխեմաներ կան ռուսաստանցի սահմանապահների վերաբերյալ, կաշառք են պահանջում ՀՀ քաղաքացիներից, պետական օղակներն այդ մասին տեղեկություն ունե՞ն, Հակոբ Արշակյանն արձագանքեց, որ այդ մասին ևս չի ցանկանում մեկնաբանություն անել, սակայն ՌԴ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ եղել է բանակցություն այն մասին, որ ՌԴ-ն ունի իր սահմանային անցակետերի արդիականացման ծրագիր:
«Լարսը՝ որպես կարևորագույն կետ ՀՀ-ի համար, ևս ընդգրկված է լինելու արդիականացման ծրագրում»,- ասաց Արշակյանը: