20.04.2025
Ադրբեջանը խաղաղապահ առաքելություն է ուղարկում Հարավային Սուդան
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանը զսպող գործոն է թուրքական նկրտումների դեմ

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում դրանք կարող են տեղափոխվել ՀՀ-ի տարածք: Դրա մասին են վկայում Ադրբեջանի բազմաթիվ հայտարարությունները: Չեն բացառվում նաև թուրք-ադրբեջանական համատեղ գործողություններ: Այս պարագայում Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմակայանը զսպող գործոն է թուրքական նկրտումների դեմ: Այդ ռազմակայանը պաշտպանում է ՀՀ-ին Թուրքիայից: Այդ մասին հայտարարել է փորձագետ Վլադիմիր Եվսեևը:


Նա նշել է, որ հայ-ռուսական ռազմական կապերի թուլացումը կարող է ՀՀ-ին դնել լուրջ վտանգների առջև և փաստ չէ, որ Երևանը կարողանա դրանք ինքնուրույն լուծել: Արևմուտքը ՀՀ-ին չի պաշտպանելու:


Նրա խոսքով, եթե ՀՀ-ն կորցնի Ղարաբաղը դա կլինի աղետ ամբողջ ՀՀ-ի ու հայության համար: Ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ԱՄՆ-ն, ոչ Մեծ Բրիտանիան չեն պաշտպանելու ՀՀ-ին, որը միայնակ կմնա`թշնամիներով շրջապատված:

Բուրջանաձեն կոչ է արել Վրաստանի իշխանություններին չճանաչել Ուկրաինայի նոր եկեղեցին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար