Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել. «Հայկական ժամանակ»
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»` հղում անելով իր աղբյուրներին:
Նույն այդ տեղեկություններով, նախկին նախարարը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 300. 1 հոդվածի հատկանիշներով (Սահամանադրական կարգը տապալելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:
ՀՔԾ-ից, սակայն, մեր տեղեկությունը չմեկնաբանեցին: Թերթի հարցին ի պատասխան ասաց, թե ինքը հեռախոսով հարցազրույց չի տալիս: «Դիմեք իրավապահներին, ես չեմ ուզում պատասխանել»,- ասաց նախկին նախարարը: Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի
Անցյալ տարվա հուլիսին Սեյրան Օհանյանը «Մարտի 1-ի» գործով, որով որպես մեղադրյալ անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը եւ ՀՀ նախկին Պնախարար Միքայել Հարությունյանը, Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել էր որպես վկա: Այս մասին տեղեկությունը հաստատել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
«Սեյրան Օհանյանը հարցաքննվել է որպես վկա: Այս պահին չեմ ցանկանում նախաքննության գաղտնիք հրապարակել և մեր հետագա քայլերի մասին խոսել: Այն, ինչ կատարվում է այս քրեական գործով և, ընդհանրապես, ՀՔԾ վարույթի բոլոր քրեական գործերով տվյալները կհրապարակվեն այն ծավալով, որը չի վնասի քննությանը»,- ասաց Խաչատրյանը:գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում: