Սաուդացի արքայազների, հետախուզության աշխատակիցների և կառավարության անդամների ձերբակալությունները մեծացնում են Իրանի հետ պատերազմի վտանգը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ–ի բանակի նախկին սպա Տոդդ Պիրսը, փոխանցում է Financial Tribune–ը։Ըստ նրա, քաղաքական զտումները թույլ կտան թագավոր Մուհամմադ բեն Սալմանին Իրանի հետ պատերազմ սկսել, քանի որ սաուդյան համակարգը զրկվելու է զսպման և հակակշռման մեխանիզմներից։Նա նշել է, որ ԱՄՆ–ը, Իսրայելը, Սաուդյան Արաբիան և Ծոցի երկրներից կազմված նրանց կոալիցիան, բացառությամբ Կատարի, փորձում են Իրանի դեմ պատերազմ սադրել։