24.11.2024
Քաղաքագետ. ՀՀ-ն չի կարող խոչընդոտել Բաքվին ստանալու ՀԱՊԿ-ի գործընկեր-պետության կարգավիճակ
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ երկրներում ԳՄՕ պարունակող մթերքների մակնշումը կդառնա ավելի ցայտուն

Դեկտեմբերի 26-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում ուժի մեջ են մտնում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող մթերքների մակնշման լրացուցիչ պահանջներ: 


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մակնշման նոր նորմերը գնորդներին հնարավորություն կտան սննդի ավելի գիտակցված և ճիշտ ընտրություն կատարել: Այսուհետ ԵԱՏՄ միասնական շուկայում շրջանառվող և գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող ապրանքների վրա ԵՏՄ շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի կողքին խոշոր տառատեսակով կտպագրվի նաև ԳՄՕ գրառումը: Այն պետք է համապատասխանի ԵՏՄ շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի ձևին և չափսերին:


Ավելի վաղ նման փոփոխությունների առաջարկով հանդես էր եկել «Ռոսպոտրեբնադզոր»-ը՝ հաշվի առնելով սպառողների ցանկությունը: