20.04.2025
Լուկաշենկոյին չի հաջողվել Պուտինի հետ հանդիպմանը հասնել ռուսական գազի գնի վերանայմանը
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. ՀՀ-ն չի կարող խոչընդոտել Բաքվին ստանալու ՀԱՊԿ-ի գործընկեր-պետության կարգավիճակ

ՀԱՊԿ-ի գործընկեր-պետությունն ոչ մի ընդհանուր բան չունի ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ-պետության կարգավիճակ ունեցող երկրի հետ: ՀԱՊԿ-ի գործընկեր-պետության կարգավիճակի սահմանումը նշանակում է ՀԱՊԿ-ի հետ սերտ համագործակցության մեջ գտնվող երկրների հետ կապերի ինստիտուցիոնալիզացիա: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Փերենջիևը:


Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի գործընկեր-պետության կարգավիճակ կարող են ունենալ այն երկրները, որոնք կազմակերպության հետ արդեն իսկ ունեն սերտ ռազմա-տեխնիկական, կրթական, և այլ կապեր: Այդ երկրների շարքում են Ադրբեջանը, Եգիպտոսը, Իրաքը, Իրանը, Մոնղոլիան, Պակիստանը, Սիրիան, Թուրքմենստանը:


Ըստ նրա, ՀՀ-ն ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել Բաքվին ստանալու ՀԱՊԿ-ի գործընկեր-պետության կարգավիճակ:


Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ի հետ Բաքվի համագործակցությունը կարող է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

ԵԱՏՄ երկրներում ԳՄՕ պարունակող մթերքների մակնշումը կդառնա ավելի ցայտուն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար