20.04.2025
Վրաստանում գրիպից երկու մարդ է մահացել
prev Նախորդ նորություն

Լուկաշենկոյին չի հաջողվել Պուտինի հետ հանդիպմանը հասնել ռուսական գազի գնի վերանայմանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չի հաջողվել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 25-ին կայացած հանդիպմանը հասնել 2019 թվականին կապույտ վառելիքի մատակարարումների արժեքի վերանայմանը: Այս մասին գրում է dw.com-ը՝ ՌԴ առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովին հղումով:

Դեկտեմբերի 25-ին կայացած հանդիպումից առաջ Լուկաշենկոն հայտարարել էր, որ գազի գնի շուրջ բանակցությունները նախատեսվում է ավարտին հասցնել մինչ 2019 թվականը: Թե կոնկրետ երբ տեղի կունենա հաջորդ հանդիպումը՝ դեռ հայտնի չէ: Լուկաշենկոյի մամուլի խոսնակ Նատալյա Էյսմոնտի խոսքով՝ այն պետք է լրացուցիչ համաձայնեցնել՝ հաշվի առնելով երկու երկրների ղեկավարների ժամանակացույցը:


Հոկտեմբերին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ Ռուսաստանը 2018-ի նոյեմբերից մինչև 2019 թվականի ավարտը Բելառուս չի մատակարարի բենզին, դիզելային վառելիք և մազութ: Նա դա բացատրել էր ավելի վաղ ստորագրած համապատասխան փաստաթղթի պայմաններով, որը սահմանում է նավթամթերքի մատակարարման ծավալները:

Քաղաքագետ. ՀՀ-ն չի կարող խոչընդոտել Բաքվին ստանալու ՀԱՊԿ-ի գործընկեր-պետության կարգավիճակ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար