10.09.2026
Զասի թեկնածության համաձայնեցումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ավարտված չէ. ՀԱՊԿ
prev Նախորդ նորություն

Վրաստանում գրիպից երկու մարդ է մահացել

Վրաստանում գրիպից երկու մարդ է մահացել։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն՝ նշելով, որ գրիպի վիրուսը Վրաստանում համաճարակի մակարդակի չի հասել:


«Սեզոնային գրիպի վիրուսը դեռևս չի հասել համաճարակի սահմանին, հույս ունենք չի էլ հասնի: Բոլորին կոչ եմ անում գրիպի առաջին նախանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի»,- ասել է Սերգեենկոն:


Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն էլ զգուշացրել է, որ գործ ունեն H1N1 շտամի հետ:


«Վերջին 3 շաբաթվա ընթացքում ունենք գրիպի աճող դինամիկա: Եթե մինչ այդ գոյություն ուներ գրիպի սովորական տեսակ, ապա այս անգամ գործ ունենք H1N1 շտամի հետ, որն աչքի է ընկնում իր ագրեսիվությամբ, քան նախորդ տարի H3 վարակի շտամը: Ցավոք, ունենք 2 զոհ, այդ իսկ պատճառով կոչ եմ անում բնակչությանը ցուցաբերել զգուշություն:


Առանձնապես ուշադիր պետք է լինեն տարեցները, քրոնիկական հիվանդություններով տառապողները և հղի կանայք»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն

Լուկաշենկոյին չի հաջողվել Պուտինի հետ հանդիպմանը հասնել ռուսական գազի գնի վերանայմանը
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ