24.11.2024
Իրանը հնարավոր է վերանայի Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը
prev Նախորդ նորություն

Զասի թեկնածության համաձայնեցումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ավարտված չէ. ՀԱՊԿ

ՀԱՊԿ վեց անդամներից հինգը, բացի Հայաստանից, պաշտոնապես հավանություն են տվել Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածությանը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում: մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, գրում է «Կոմերսանտը»:


Նրա խոսքով, 2018 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման վերաբերյալ համաձայնեցման ընթացակարգը շարունակվում է: «Որոշման սոտրագրումը անհատական կարգով է կազմակերվել», - ասել է նա՝ հավելելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածության համաձայնեցման ընթացակարգը կազմակերպվել է ՀԱՊԿ յուրաքանչյուր անդամ պետության ղեկավարի հետ նրա անձնական հանդիպումների եղանակով:


Զայնետդինովը հաղորդել է, որ դեկտեմբերի 12-ից դեկտեմբերի 20-ը նման հանդիպումներ են անցկացվել Ղրղզստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ: Հանդիպումների ժամանակ, նրա հաղորդմամբ, նախագահները հավանություն են տվել Զասի թեկնածությանը:


«Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումն ավելի ուշ ժամկետի է տեղափոխվել», - նշել է նա:


Զայնետդինովը հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը, կատարելով կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նախագահ, Ղրղզստանի Հանրապետության ղեկավար Սորոնբեյ Ժեենբեկովի հանձնարարականները, Ստանիսլավ Զասին գլխավոր քարտուղար նշանակելու մասին կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի եւ ՀԱԽ-ի որոշումների նախագծեր է պատրաստել:


«Դրանք ուղարկվել են ՀԱՊԿ մշտական խորհրդի անդամներին ՀԱՊԿ անդամ պետություններում քննարկելու համար»,— ասել է նա: