Ադրբեջանը ԵՄ–ի կարևոր ռազմավարական գործընկերն է էներգետիկայի ոլորտում։ Ադրբեջանը նավթ արտահանող երկիր է, ինչպես նաև առանցքային գործընկեր Հարավային գազային միջանցք նախագծում։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողոցի էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շևչովիչը։Նա նշել է, որ TANAP–ի և TAP–ի կյանքի կոչումը լավ հիմքեր է ստեղծել Հարավային գազային միջանցքի իրականացման համար։ Ըստ նրա, իրենք ակնկալում են, որ դեպի Թուրքիա գազի առաջին մատակարարումները կսկսվեն 2018թ.–ին, իսկ դեպի ԵՄ` 2020թ–ին։Նա հավելել է, որ Հարավային գազային միջանցքը կարևոր դեր է խաղում ԵՄ–ի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում։