Ադրբեջանն ու Իրանը քննարկել են Կասպից ծովում նավթային հանքավայրերի արդյունահանման հարցերը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանինիան։Նա նշել է, որ այդ նախագիծը կարող է օգուտներ բերել Իրանին ու Ադրբեջանին։Քննարկվում է Արազ–Ալով–Շարգ հանքավայրի շահագործման հարցը, այն կասեցվել էր Ադրբեջանի ու Իրանի միջև Կասպից ծովի կարգավիճակի հստակեցման խնդրի հետ կապված։