2.07.2025
Հայ-ռուսական կապերը պետք է հարստացնել տնտեսական օրակարգով
prev Նախորդ նորություն

Երևանի քաղաքապետը խնայեց փոքր ու միջին բիզնեսին

2019 թվականից Երևան համայնքում տեղական տուրքերի ավելացումը չի անդրադառնա փոքր և միջին բիզնեսի վրա:


Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հայտարարեց, որ տարեկան մինչև 58․3 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը Երևան համայնքում տեղական տուրքերը 2019 թվականից ավելացված դրույքաչափերով չի վճարի: Նրա խոսքով, իրենց քաղաքականությունն է աջակցել փոքր և միջին բիզնեսին, այդ իսկ նպատակով արդեն հունվարի 15-ին ավագանին արտահերթ նիստում կսահմանի բացառությունները ՓՄՁ-ների համար:


«Թեև որոշումը կընդունվի հունվարի 15-ին, բայց ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից: Այնպես էր, բոլոր այն ձեռնարկությունները, որոնց շրջանառությունը տարեկան չի գերազանցում 58․3 մլն դրամը, անհանգստանալու ոչինչ չունեն»,- ասաց քաղաքապետը:


Հունվարի 1-ից Երևան համայնքում մի շարք տուրքեր և դրույքաչափեր կբարձրանան: 

Արա Բաբլոյանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել երկրի ղեկավարության հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով