Միջուկային զենքի կիրառման արգելքով զբաղվող ICAN կազմակերպության ղեկավար Թիլման Ռաֆֆը հայտարարել է, որ ԱՄՆ–ի միջուկային քաղաքականության նոր ռազմավարությունը`սարսափազդու փաստաթուղթ է, փոխանցում է The Guardian–ը։Նա նշել է, որ այդ փաստաթուղթը մեծացնում է միջուկային պատերազմի հավանականությունը` այնտեղ հստակ նշված է երկու գերտերությունների`ՌԴ–ի ու ԱՄՆ–ի հակամարտությունն ու վերադարձը միջուկային պատերազմին։Թրամփի վարչակազմի կողմից հրապարակված փաստաթղթում նշվում է ավելի ագրեսիվ մոտեցում ՌԴ–ի նկատմամբ`Պուտինին զգուշացվում է, որ նա դաժան հետևանքների հետ կբախվի, եթե անգամ սահմանափակ միջուկային հարվածով սպառնա Եվրոպային։