25.11.2024
Մամուլ. Հեղափոխությունից շուրջ մեկ տարի անց 50-55 հազար պետական աշխատող կդառնա գործազուրկ
prev Նախորդ նորություն

Հույս ունեմ, որ գազի գնի շուրջ ՌԴ հետ բանակցությունները հաջող կընթանան. Փաշինյան

Հույս ունեմ, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները հաջող կընթանան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշել է, որ չունի տեղեկատվություն, թե գազի գինը կթանկանա, ինչի մասին օրերս գրեց հայկական մամուլը. «Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, որ գազի գինը պետք է թանկանա: Մենք պայմանավորվել ենք, որ հարցը պետք է քննարկենք»,- ասաց նա:

Նա նաև հրաժարվեց կանխորոշող հայտարարություններ անել այն մասով, թե արդյոք հայկական կողմը պնդում է գազի գնի նվազեցումը.

«Ես հիմա չեմ ցանկանում որևէ կանխորոշող բան ասել: Հույս ունեմ, որ բանակցությունները հաջող կընթանան»: