23.11.2024
Բաքվի պոզիտիվ տրամադրության ֆոնին ՀՀ զուսպ գնահատականները տարակուսելի են. Էլիբեգովա
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կարո՞ղ է նշանակվել առանց Երեւանի կարծիքի. Զասի ակնարկը

Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասը պատրաստ է հանդիպել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:


«Ես պատրաստ եմ Հայաստանի վարչապետին հարմար ցանկացած ժամանակ մեկնել այնտեղ և հանդիպել նրա, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ, քննարկել այն հարցերը կամ խնդիրները, որոնք նրանք տեսնում են կազմակերպության գործունեությունում, և հետագայում աշխատել նաև այդ խնդիրների ուղղությամբ»,- ԲԵԼՏԱ-ին ասել է Ալեքսանդր Զասը:


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է երկրի ԱԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու համապատասխան որոշման նախագիծը:


Լուկաշենկոն Ստորագրել է


Նշվում է, որ Լուկաշենկոն Զասի հետ աշխատանքային հանդիպում է այսօր անցկացրել, որի ժամանակ թեկնածուն զեկուցել է ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների հետ հանդիպումների մանրամասները: Նա նշել է, որ արդեն այցելել է Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան: «Այս պետությունների նախագահները սատարել են Բելառուսի թեկնածուի նշանակմանը»,- գրում ԲԵԼՏԱ-ն:


Զասի խոսքով՝ ՀԱՊԿ կանոնակարգը նախատեսում է սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունում, երբ ոչ բոլոր երկրներն են համաձայն այս կամ այն հարցի շուրջ: «Բայց ես հույս ունեմ, որ ամեն դեպքում կոնսենսուս կլինի և ներկայում գոյություն ունեցող հարցերը կհանվեն: Դա գործի համար լավագույն և օգտակար տարբերակը կլինի: Հարկավոր է հաղթահարել այդ տարաձայնությունները և նորմալ աշխատել»,- հավելել է նա:


Պարզ է, որ մինչեւ օրս Զասի այցը Հայաստան նախատեսված չէ: Նախօրեին ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Ստանիսլավ Զասի այց Հայաստան այս պահին չի նախապատրաստվում:


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասի հետ հանդիպել, որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի: Այս մասին ասել է նաեւ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: «Եթե մինչ այս պահը նրա հետ հանդիպում տեղի չի ունեցել, ուրեմն՝ նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- ցիրում է Եղոյանի խոսքերը «Հայկական ժամանակը»։


Ի՞նչ է ասում ՀԱՊԿ կանոնադրությունը


Մեւնույն ժամանակ ՀԱՊԿ-ի ղեկավարի պաշտոնին հավակնող անձը հայտարարություններից առաջ լավ կաներ, ուսումնասիրեր նույն կազմակերպության կանոնադրությունը, որին նա ջանասիրաբար հղում է կատարում՝ հիմնավորելու համար «սահմանափակ ձեւաչափով որոշում ընդունելու» կարգը:


Նախ Կանոնադրությունունում որեւէ տեղ գրած չէ, որ դա վերաբերում է նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակմանը: Ըստ փորձագետների, սա իմպերատիվ նորմ է, եւ նշանակումը պետք է կատարվի փոխհամաձայնության մթնոլորտում:


Մյուս կողմից հարկ է նշել, որ «սահմանափակ ձեւաչափով որոշում ընդունելու» կարգը եւս թերի է մեկնաբանում Բելառուսի թեկնածուն: Խոսքն այլ որոշումների (այս կամ այն երկրում զինված ուժեր տեղակայելու, խաղաղապահ գործողություններ իրականացնելու եւ այլն) մասին է, որոնք կարող են ընդունվել «սահմանափակ ձեւաչափով», միայն այն դեպքում, եթե դաշինքի որեւէ պետություն դեմ չէ դրան:


«ՀԱՊԿ խորհուրդը իրավունք ունի սահմանափակ ձեւաչափով որոշումներ ընդունել, եթե անդամներից որեւէ մեկը դեմ չէ նման ձեւով որոշում ընդունելուն», - ասված է ՀԱՊԿ-ի կանոնադրության 12-րդ հորվածում, եւ տարընթերցումներից խուսափելու համար՝ պարզաբանած. «Սահմանափակ ձեւաչափով որոշումներ ընդունել միայն այն դեպքու, եթե անդամ պետություններից որեւէ մեկը դեմ չե դրան»:


Զասին հերքել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղարը


Սա համեմատականորեն վերջերես կատարված լրացում է, որը բավականին բուռն քննարկումներից հետո ընդունվեց Հայաստանի Ազգային ժողովում: Ընդդիմությունն այն ժամանակ պնդում էր, որ այս կերպ խաթարվում է ռազմաքաղաքական դաշինքի եւ սպառնալիքներին համատեղ դիմագրավելու սկզբունքը: «Ստացվում է սա դաշինք չէ», - պնդում էր այն ժամանակ ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:


Իսկ թե որն էր այս փոփոխության ենթատեքստը, դա եւս մեկ տողով ներկայացված է նույն հոդվածում. «Անդամ-պետությունը, չքվերարկելով սահմանափակ ձեւաչափով ընդունված որոշմանը օգտին, պատասխանատվություն չի կրում դրա հետեւանքների համար»:


Պատահական չէ, որ Զասի այս հայտարարությունն արդեն արձագանքել է նաեւ ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդնովը՝ փաստացի հերքելով այն, առաջ մղելով կոնսենսուսի սկզբունքը: «Այդ (ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման) որոշումը պետք է ստորագրվի անդամ վեց պետությունների ղեկավարնաերի մակարադակով: Գլխավոր քարտուղարը նշանակվում է կոնսենսուսով՝ վեց պետությունների ղեկավարների կողմից», - ասել է Զեյնետդնովը: