21.10.2025
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարը
prev Նախորդ նորություն

Գյումրու համայնքապետարանի մոտից 33 անձ է ձերբակալվել. ՔԿ

Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է։


Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ ՔԿ-ից։


Հիշեցնենք, որ երեկ իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, ինչին հաջորդել է Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը։


Քրեական վարույթով ձերբակալված է ութ անձ, այդ թվում՝ Ղուկասյանը, քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։


 

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույք
Հաջորդ նորություն next