21.10.2025
Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց
prev Նախորդ նորություն

Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտի իմփիչմենթի գործընթացին. Մամիջանյան

ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտի իմփպիչմենթի գործընթացին։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։


«Իմփիչմենթի հիմնական ուժը, հաջողության հասնելու կարևորագույն գրավականը հանրային լայն համախմբումն է՝ փողոցային պայքարով։


Հունիս 7-ին, երբ այս գործընթացը նախաձեռնվեց, ձևաթղթի տակ ստորագրել էին 6 պատգամավոր, հոկտեմբերի 8-ին՝ փաստացի ձևաթղթի տակ արդեն իսկ առկա է 34 ստորագրություն։


Անցյալ շաբաթ հանդիպել եմ ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ՝ քննարկելու իմփիչմենթի գործընթացին նրա և անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցության հարցը։


Այս պահին կարող եմ հայտարարել, որ նրանք չեն խոչընդոտելու իմպիչմենտի գործըթնացին, և քննարկումները շարունակվելում են»,- ասել է Մամիջանյանը։


«Բրավո Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին, ուրախ եմ, որ միմյանց հետ հանդիպում, խոսում եք»,- արձագանքել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:


ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ել նշել է, որ իրենք լիակատար աջակցում են հայտարարության նախագիծը, արտացոլված հաստատումները ոչ միայն բավարար, անհրաժեշտ, մի բան էլ պակաս է ներկայացված։


 

Ղուկասյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը
Հաջորդ նորություն next