4.07.2025
Իրանի դեմ ԱՄՆ-ի սարքած նոր ներկայացումն ապարդյուն ջանք է. ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչ
15.12.2017
Իրանի դեմ ԱՄՆ-ի սարքած նոր ներկայացումն ապարդյուն ջանք է. ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչ

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչը մերժելով եմենական ուժերին սպառազինական օժանդակություն ցուցաբերվելու կապակցությամբ Իրանի դեմ ԱՄՆ-ի դեսպանի մեղադրանքները հայտարարել է, որ այս քայլն ԱՄՆ-ի կործանարար, սադրիչ ու անպատասխանատու դերակատարության ապացույցն է:Ի հետևումն ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլիի հինգշաբթի օրը կազմակերպած մամուլի ասուլիսի, Ղոլամալի Խոշռուն հայտարարել է, որ «եմենական ուժերին Իրանի սպառազինական օժանդակության կապակցությամբ ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի վարչակազմի անհիմն մեղադրանքները տեղավորվում են Եմենում Ալե Սաուդի ոճրագործությունները քողարկելու այդ երկրի ջանքերի շրջագծում»:«Եմենի բանակին ու ժողովրդին Իրանի սպառազինական օժանդակության կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից հինգշաբթի օրը ցուցադրված ապացույցները նման են այն կեղծված ու ստահոդ փաստաթղթերին, որոնք ԱՄՆ-ն անցյալում անգամներ ներկայացրել է՝ Իրանին ճնշելու համար »,- նշել է ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչը:Խոշռուն հավելել է. «ԱՄՆ-ն տարածաշրջանում իր կործանարար նպատակներին հասնելու համար շարունակաբար փորձում է խաբել համաշխարհային հանրությանը: Եմենական ուժերի հրթիռների Ռիադին հարվածելուց մի քանի ժամ անց ու նույնիսկ նախքան Արաբիայի կողմից նման մեղադրանք հնչեցվելն ԱՄՆ- նախագահն այդ հարցում մեղադրեց Իրանին»: