14.05.2025
ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ակտիվ աշխատում են Լեռնային Ղարաբաղի հարցով. Լավրով
03.11.2017
ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ակտիվ աշխատում են Լեռնային Ղարաբաղի հարցով. Լավրով

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ակտիվորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Այս մասին Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցություններից առաջ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:Նրա խոսքով՝ Ռուսաստանը պաշտպանում է նոր գլխավոր քարտուղարի դիրքորոշումը բոլոր հարցերում՝ առանց նախապայմանների բաց, արդար երկխոսության բարելավման օգտին:«Նման երկխոսությունը բոլորի համար ընդհանուր խնդիրների լուծման ժամանակ կոլեկտիվ որոշումներ կայացնելիս թույլ կտա ներկայացնել ԵԱՀԿ շատ լուրջ ներուժը: Այդ ներուժը շատ կարեւոր է օգտագործել առաջին հերթին Ուկրաինայի հակամարտության, նաեւ Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորման համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակտիվորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ համանախագահությունը Անդրկովկասի հարցով Ժնեւի քննարկումներում: Կարեւոր ենք համարում չթուլացնել ԵԱՀԿ ուշադրությունը Բալկանների խնդրին», - ասել է Լավրովը: