25.11.2024
Մոսկվան հույս ունի, որ ՀՀ-ն կկարողանա դիմադրել ԱՄՆ շանտաժին. Կարասին
prev Նախորդ նորություն

Մոսկվան լրջորեն մտահոգված է Վրաստանում ԱՄՆ Լուգարի լաբորատորիայի ակտիվությամբ. Կարասին

Մոսկվան լրջորեն մտահոգված է Վրաստանում ԱՄՆ Լուգարի անվան լաբորատորիայի ակտիվությամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը:


Նա նշել է, որ ՌԴ-ն ԱՄՆ-ից ու Վրաստանից բացատրություններ է պահանջում` հասկանալու համար, թե ինչ գործունեություն է ծավալում Լուգարի անվան լաբորատորիան:


Ավելի վաղ Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ դիմել է ԱՄՆ նախագահին` խնդրելով հետաքննել Ռիչարդ Լուգարդի անվան լաբորատորիայի գործունեությունը Վրաստանում, որը, ինչպես նա պնդում է, կարող է մահաբեր հետևանքով փորձարկումներ իրականացնել մարդկանց վրա: Նա տվյալներ էր ներկայացրել 2015-ին գրանցված 30 մահվան մասին. մարդիկ լաբորատորիայում բուժում էին ստանում հեպատիտ C-ի դեմ: