25.11.2024
Վրաստանի քաղաքացիներին կթույլատրվի օրինական կերպով աշխատել Ֆրանսիայում:
prev Նախորդ նորություն

Մոսկվան հույս ունի, որ ՀՀ-ն կկարողանա դիմադրել ԱՄՆ շանտաժին. Կարասին

Մոսկվան հույս ունի, որ ՀՀ նոր ղեկավարությունը քաջություն կունենա դիմակայել ԱՄՆ-ի շանտաժին և ճնշմանը  և ինքնուրույն որոշումներ կկայացնի: Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը:


Նա նշել է, որ այս տարի Հայաստանում ընթացող արմատական փոփոխությունների ֆոնին Վաշինթտոնի միջամտությունը գնալով ավելի անքաղաքավարի է դառնում:


Կարասինն ասել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը վիրավորական կերպով հայ ժողովրդի պատմական փորձը «պատմական կարծրատիպ» անվանեց, ինչպես նաև հրամայեց ամերիկյան զենք գնել, ոչ թե ռուսական և որքան հնարավոր է շուտ միանալ հակաիրանական պատժամիջոցներին:


«Եթե այսպիսին է հայ-ամերիկյան հարաբերությունների հրապարակային կողմը, ապա կարելի միայն պատկերացնել, թե ինչ է կատարվում կուլիսների հետևում»,- ասել է Կարասինը:


Ռուս պաշտոնյան նաև հույս է հայտնել, որ ՀՀ ներկայիս ղեկավարությունն ինքնուրույն որոշումներ կկայացնի` ելնելով ազգային շահերից: