22.04.2025
Հադիջա Իսմայլովան հայտնել է իրեն երկրորդ անգամ կալանավորելու հնարավորության մասին
prev Նախորդ նորություն

Վրաստանի քաղաքացիներին կթույլատրվի օրինական կերպով աշխատել Ֆրանսիայում:

Վրաստանի քաղաքացիներին կթույլատրվի օրինական կերպով աշխատել Ֆրանսիայում:


Համապատասխան փաստաթուղթը Ֆրանսիայի նախագահն արդեն ստորագրել է: Դեսպանների խորհրդաժողովից առաջ այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, գրում է aliq.ge-ն:


Ըստ Զալկալիանիի, սա Վրաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների միջեւ ակտիվ համագործակցության արդյունքն է: Նախարարը նշում է, որ Վրաստանը համապատասխան համաձայնություն է ունեցել Ֆրանսիայի կառավարության հետ, որն էլ Ֆրանսիայի խորհրդարանը վավերացրել է:


Նախարարի խոսքերով, սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, երիտասարդ մասնագետները, այդ թվում` Ֆրանսիայում բարձրագույն կրթություն ստացածները, կարող են Ֆրանսիայում ժամանակավոր կացության թույլտվություն ստանալ եւ օրինական կերպով աշխատել:


Դավիթ Զալկալիանին ասում է, որ Վրաստանի կառավարությունը եւ արտաքին գործերի նախարարությունն ակտիվորեն աշխատում են գործընկեր երկրների հետ` Վրաստանի քաղաքացիների օրինական աշխատանքի վերաբերյալ համաձայնության հասնելու համար:

Մոսկվան հույս ունի, որ ՀՀ-ն կկարողանա դիմադրել ԱՄՆ շանտաժին. Կարասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան