ՀՀ–ում ընտրություններ չկային։ Նշանակելով Արմեն Սարգսյանին նախագահ Երևանը երկու մեսիջ ուղարկեց։ Առաջինը Արևմուտքին, որ մենք նշանակել ենք արևմտամետ նախագահ։ Երկրորդ ՌԴ–ին`չնայած Երևանը համագործակցում է Մոսկվայի հետ բոլոր ոլորտներում, սակայն նախագահ է լինելու արևմտամետ ֆիգուր։ Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Արզու Նագիևը։Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը հույս ունի, որ կդառնա վարչապետ և գերագույն հրամանատար։ «Քանի որ ապրիլի 9–ին Սերժ Սարգսյանը դառնալու է վարչապետ և միաժամանակ գերագույն հրամանատար ղարաբաղյան հարցում որևէ խոշոր առաջընթաց չպետք է սպասել»,–հավելել է նա։