25.11.2024
ՀՀ-ն դեմ է քվեարկել ՄԱԿ-ում Կիեւի ներկայացրած
prev Նախորդ նորություն

Հայ-ռուսական հարաբերությունները չեն տուժել հեղափոխությունից. Սերգեյ Կոպիրկին

Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները չեն տուժել ո՛չ հեղափոխության ժամանակ, ո՛չ հետհեղափոխական գործընթացների հետևանքով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:


Նա նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած և շարունակվող քաղաքական իրադարձությունները չեն հանգեցրել բազային փոփոխության հայ-ռուսական հարաբերություններում:


Դեսպանը հաջողություններ ցանկացավ ՀՀ նոր ձևավորված Ազգային ժողովին և դեռ նոր  ձևավորվելիք կառավարությանը և հավաստիացրեց, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանին խնդիրների լուծման հարցում: