Մոսկվան հուսով է, որ Անկարան Սիրիայի Իդլիբ նահանգում լարվածության գոտում իրավիճակի կայունացման վերաբերյալ իր պարտականությունները կկատարի, որտեղ արմատական խմբավորումների հարձակումների սպառնալիքը դեռ կա: Այս մասին «Ռոսիա 24» եւ RT հեռուստաալիքների հետ հարցազրույցում ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ալեքսանդր Լավրենտեւը, որը Աստանայում գլխավորում է Ռուսաստանի պատվիրակությունը:«Լարվածության աստիճանը բավական բարձր է եւ առաջվա պես այնտեղ տեղակայված արմատական խմբավորումների հարձակողական գործողությունների սպառնալիքը դեռ կա», - ասել է նա:«Մենք հուսով ենք, որ Թուրքիայի մեր գործընկերները Իդլիբ նահանգում լարվածության գոտու իրավիճակի կայունացման վերաբերյալ իրենց պարտականությունները կկատարեն», - հավելել է նա:Միեւնույն ժամանակ, Լավրենտեւը նշել է, որ ընդհանուր առմամբ հաջողվել է իրավիճակի կայունացմանը հասնել. «Իհարկե, կան որոշակի դժվարություններ, որոնք կապված են դեէսկալացիոն գոտիներում գտնվող առանձին խմբերի սադրիչ գործողությունների հետ»: