9.06.2025
Սպանության համար մեղադրվող ռուս զինծառայողը պետք է կանգնի հայկական դատարանի առաջ. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

«Իմ քայլը» կստանա 88 մանդատ, ԲՀԿ-ն` 26, ԼՀԿ-ին կհասնի 18-ը. ԿԸՀ

«Իմ քայլը» դաշինքն Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում կստանա պատգամավորի 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։


ԿԸՀ-ից հայտնում են, որ «Իմ քայլի» 4 մանդատը կստանա Հայաստանի եզդի, ռուս, ասուրի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։ «Իմ քայլի» 42-ական պատգամավոր ընտրվել են համապետական և տարածքային ընտրական ցուցակներով, ԲՀԿ-ի դեպքում՝ 13-ական, և ԼՀԿ-ի դեպքում՝ 9-ական։


Հանձնաժողովը որոշում է ընդունել վերոնշյալ ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա»։

Մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք. Արմեն Սարգսյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին