21.04.2025
Ես Նիկոլից ներողություն եմ խնդրել. Ալեքսանդր Լուկաշենկո
prev Նախորդ նորություն

Տաջիկստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կաջակցի Բելառուսի թեկնածուին

ՀԱՊԿ անդամ Տաջիկստանը կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում կաջակցի Բելառուսի առաջադրած թեկնածուի Ստանիսլավ Զասին: Այս մասին վերջինիս հետ հանդիպմանը հայտարարել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Հիշեցնենք, անցած հինգշաբթի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը: Մինչդեռ պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ հայկական դիրքորոշումը չի փոխվել և Հայաստանն ունի իր թեկնածուն, ով պետք է զբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020 թվականը:

Նախօրեին Լուկաշենկոն նաև առաջարկեց, որ Զասը այցելի ՀԱՊԿ բոլոր պետություններ, այդ թվում և Հայաստան:

Քննադատիր Պուտինին Բաքվին զենք վաճառելու համար, վախենո՞ւմ ես. Լուկաշենկոն՝ Փաշինյանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար