Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ–ին բխում է ԱՄՆ–ի ու Եվրոպայի շահերից։ Այդ մասին նշված է ամերիկյան Heritage Foundation հետազոտական ինստիտուտի զեկույցում։ Զեկույցի հեղինակը փորձագետ Լյուք Քոֆֆին է, փոխանցում է 1tv.ge–ն։Ըստ նրա, ՆԱՏՕ–ի 2018թ.–ի գագաթաժողովին կրկին անգամ պետք է նշվի, որ Վրաստանն արժանի է անդամակցելու ՆԱՏՕ–ին։Նրա խոսքով, այս տարվա բրյուսելյան գագաթաժողովը հնարավորություն կտա մերձեցնել ՆԱՏՕ–ի ու Վրաստանի հարաբերությունները։ Նա կարևորել է այն հանգամանքը, որ Վրաստանը ստացել է ամերիկյան Javelin համակարգեր։Heritage Foundation–ի կարծիքով, ԱՄՆ–ն պետք է մնա Վրաստանի` ՆԱՏՕ–ին անդամակցության կողմնակից։