Սաուդյան Արաբիան ծրագրում է կրճատել ԱՄՆ նավթի մատակարարումների ծավալը
Սաուդյան Արաբիան ծրագրում է 2019-ի հունվարին Միացյալ Նահանգներ նավթի մատակարարումների ծավալը կրճատել մոտ 40 տոկոսով վերջին 3 ամիսների միջին ցուցանիշի համեմատությամբ՝ ցուցադրելու համար թագավորության վճռականությունը ՕՊԵԿ+-ի պայմաններին հետեւելու հարցում, հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները, որոնք ծանթ են պետական նավթային ընկերություն Saudi Aramco-ի ծրագրերին:
Պարբերականի տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիայից ԱՄՆ նավթի մատակարարումները կարող են թեստավորել 30-ամյա նվազագույնը, որ հաստատվել էր անցյալ տարեվերջին եւ կազմել էր օրական 582 հազար բարել:
Սաուդյան Արաբիայի նման որոշումը պետք է շուկային ցույց տա, որ Էր Ռիադը կատարում է նավթի արդյունահանումը կրճատելու իր խոստումը:
ՕՊԵԿ երկրները եւ կարտելի մեջ չմտնող երկրներն անցյալ շաբաթ Վիեննայում բանակցությունների արդյունքում համաձայնության էին եկել օրական 1,2 մլն բարելով նավթի արդյունահանման կրճատման հարցում: Համաձայնագիրը գործելու է 6 ամիս՝ սկսած 2019 թվականի հունվարից: