Քրդերին այլ ելք չի մնում, քան Աֆրինի տարածքի վերահսկողությունը Դամասկոսին հանձնելը։ Այդ մասին հայտարարել է արաբագետ Բորիս Դոլգովը։Նա նշել է, որ եթե քրդերը դա չանեն, ապա կջախջախվեն։ Ըստ նրա, եթե կառավարական ուժերը օգնության հասնեն քրդերին, ապա դա կսրի Անկարայի ու Դամասկոսի հարաբերությունները։Նրա խոսքով, Թուրքիան շարունակելու է ռազմական գործողությունները, քանի քրդերին դուրս չի մղել Աֆրինից։