Վիճակագրությունը վկայում է, որ ՀՀ-ն օգուտներ է քաղել ԵԱՏՄ անդամակցությունից. տնտեսագետներ
2017թ. հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, ՀՀ-ում գրանցվել է 6.4% տնտեսական ակտիվություն: 2017թ. մայիսը նշանավորվեց տնտեսական ակտիվության արագացված աճի տեմպերով`մինչև 8.9%, համեմատած 2016թ. մայիսի հետ: Սա ամենաբարձր մակարդակն է 2013 թ. հունվարից: 2017 թ. երկրորդ կիսամյակին հնարավոր է հետագա տնտեսական ակտիվության արագացված աճի տեմպ: Այս մասին ասուլիսում հայտարարեց տնտեսագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը:Նրա խոսքով, նման ցուցանիշներում մեծ է հատկապես արդյունաբերական արտադրանքի մասնաբաժինը, որի ծավալն աճել է 14.4%-ով: Առևտրի շրջանառության ոլորտում աճը կազմել է 12.8%, այդ թվում, մանրածախ առևտրաշրջանառության հավելաճը մայիսին, համեմատած 2016թ. մայիսի հետ, կազմել է 9.5%, ինչը վերջին տարիների ընթացքում առավելագույն մեծությունն է: Ծառայությունների ոլորտում աճը կազմել է 11.0%: Նման աճին զգալի աջակցություն է ցուցաբերել տարեսկզբից արձանագրված բեկումը Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից ուղարկվող տրանսֆերտների դինամիկայում:Հղում անելով ՀՀ Կենտրոնական բանկին նա նշեց, որ տրանսֆերտները, դոլարային արտահայտությամբ, 2017թ. մայիսին, համեմատած 2016թ. մայիսի հետ, աճել են 41.5%: 2017թ. երկրորդ կեսում ակնկալվում է, որ կպահպանվի տրանսֆերտների դրական դինամիկան, ինչը կշարունակի խթանիչ ազդեցություն թողնել սպառողական պահանջարկի և տնտեսական ակտիվության դինամիկայի վրա:«Այս ամենի արդյունքում վերանայվել է ընթացիկ տարվա ՀՆԱ-ի աճի կանխատեսումը միջազգային վարկանշային Fitch Ratings գործակալության կողմից: Նրա փորձագետներն ակնկալում են, որ հանրապետության տնտեսությունը կաճի 3,4%-ով, այն դեպքում, երբ հունվարին նրանց հաշվարկներով աճը պետք է կազմեր ոչ ավելի, քան 2.1% աճ»,- նշեց տնտեսագետը:Համեմատելով տնտեսական ակտիվության 2016թ. և 2017թ. ցուցանիշները (2016թ. հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.5%, իսկ արդյունաբերության աճը` 8.8%), Թավադյանը նշեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տնտեսական ակտիվության լավ ցուցանիշների վրա, որը տեղի է ունենում ի շնորհիվ արդյունաբերության ոլորտի ճյուղերի, որոնք 2015թ. սկզբից սկսած՝ ծավալային բավականին մեծ աճ են ապահովել, և այդ աճը շարունակվում է:«Բարդ խնդիրներից, որոնք կանգնած են կառավարության առջև, արտաքին պարտքի խնդիրն է, որը ազդում է վարվող տնտեսական քաղաքականության վրա: 2016 թ. ճշգրտված տվյալներով, Հայաստանի համախառն արտաքին պարտքը կազմել է 5.9 միլիարդ դոլար (ՀՀ արտաքին պարտքը կազմում է 4.3 միլիարդ դոլար, ներքին պարտքը՝ 1.14 միլիարդ դոլար), կամ ՀՆԱ-ի 56.7 տոկոսը: Դա մտահոգիչ է, սակայն, ըստ պաշտոնական հայտարարությունների, դրա վճարման պայմանները ավելի ձեռնտու են դարձել։ Առաջին, մեկ տարում ավելացել է ներքին պարտքը (հայկական դրամով)՝ 14.4 տոկոսից հասնելով 19,3 տոկոսի, որը նախընտրելի է արտաքինից։ Բարձր է մնում նաև արտաքին արտոնյալ պարտքերի մասնաբաժինը։ 2016 թվականին այն կազմում էր 64 տոկոս։ Արդյունքում, համախառն պետական պարտքի մաքուր արժեքը բավական ցածր է: Կառավարությունը նշված խնդիրների լուծումը 2017 թ. տեսնում է երկրի տնտեսության և պետական պարտքի աստիճանաբար կայունացնելու ճանապարհին: Ինչպես նշվել է, 2017թ. հետո կառավարությունը շեշտը դնելու է զարգացման քաղաքականության վրա»,- մատնանշեց տնտեսագետը:Հիշատակելով ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը, համաձայն որի՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական աճը հիմնված կլինի տնտեսության ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման և արտաքին աշխարհում մրցունակության բարձրացման վրա, Թավադյանը նկատեց, որ դրա համար պահանջվում է նաև, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի կողմից համագործակցության ակտիվ մասնակցություն ցուցաբերվի:«2016 թ. մայիսի 31-ին Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը առաջարկել է ԵԱՏՄ պետություններին մասնակցելու ռուսական ներմուծման փոխարինման ծրագրում: Հայ գործարարները հնարավորություն են ստանում մուտք գործել ԵԱՏՄ պետությունների պետական գնումների շուկա, ինչը կազմում է շուրջ 300 մլրդ. ԱՄՆ դոլար և կարող է դառնալ Հայաստանի տնտեսության համար զարգացման կարևոր «հնարավորությունների պատուհան»: Այս առումով, Հայաստանն ունի ներուժ, որպեսզի զբաղեցնի իրեն բնորոշ հատուկ տեղը իրականացնելու համար հեռանկարային նախագծեր, կապված նորարարական արտադրության հետ»,- հիշեցրեց նա, օրինակո բերելով Ղազախստանը, որը պատրաստվում է մասնակցել ներմուծման փոխարինման ռուսական ծրագրում.
«Երկրում արդեն ձևավորվել է արդյունաբերական ձեռնարկությունների ցուցակը, որոնք պատրաստ են մասնակցելու այդ ծրագրում: 50 ղազախական ընկերությունները ուղարկվել են 62 առաջարկներ մասնակցելու 17 ոլորտների ներմուծման փոխարինման ծրագրում»,- հավելեց բանախոսը:Աշոտ Թավադյանի խոսքով, ԵԱՏՄ գործընկերների հետ հարաբերություններիում նկատվում է որոշակի առաջխաղացում առևտրաշրջանառության ծավալում: Բելառուսի հետ տեսարար կշիռը կազմել է 0.6%, գումարային տեսքով այն հասել է 12.75 մլն. ԱՄՆ դոլարի, կամ աճել է 13.8%, իսկ Ղազախստանի հետ նույն թվերը կազմել են` 0.1%, 1.8 մլն. դոլար և 71.1%: Մասնավորապես, Բելառուսի հետ դա պայմանավորված է կառավարության ծրագրով ներկրվող տրակտորների քանակի աճով:«Անցած տարի Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ պետություններ ավելացրել է 53%: Նման ցուցանիշը հուսադրող է, և թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի գործարարները կարողացան հաղթահարել անորոշությունները, կապված ԵԱՏՄ պետություններ արտահանման ընկալման հետ, որոնք գոյություն ունեին 2015 թ.՝ Հայաստանի միության անդամակցության առաջին տարում»,- հավելեց Թավադյանը:Ասուլիսի մյուս բանախոս տնտեսագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թևկյանն էլ նշեց, որ 2017թ. հունվար-մայիսին ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է ընդհանուրի 23.2%-ը, բացարձակ թվով՝ 530.9 մլն. դոլար: 2017թ. առաջին հինգ ամիսներին ԵՄ-ի հետ առևտրում ունեցած մեր բացասական հաշվեկշիռը կազմել է 50.5 մլն դոլար: Բացի այս, զգալիորեն աճել է նաև Հայաստանի արտաքին առևտուրն այլ երկրների խմբի հետ. եթե 2016թ. առաջին հինգ ամիսներին այն կազմում էր ընդհանուրի 44.3%-ը, կամ 832.3 մլն ԱՄՆ դոլար, ապա այս տարի՝ 47.5%, կամ 1.086 մլրդ դոլար:«Հայաստանի արտաքին առևտուրը 2017թ. առաջին հինգ ամիսներին առանձնանում է հետևյալով. նախ. առևտրի բացասական հաշվեկշիռը մեծացել է՝ եթե ապրիլ ամսին այն 472.2 մլն դրամ էր, ապա մայիսի վերջին արդեն 678 մլն է: Հայաստանի արտաքին առևտրին բնորոշ երկրորդ առանձնահատկությունը ՌԴ-ի հետ ունեցած կայուն առևտրաշրջանառությունն է: Երրորդ՝ ԵԱՏՄ երկրները, բնականաբար բացի ՌԴ-ից, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ փոքր մասնաբաժին ունեցող երկրներից են: Չորրորդ, ամբողջի մեջ նվազում են մեր առևտրաշրջանառության ծավալները ԵՄ երկրների գործընկերների հետ: Հինգերորդ, վերջին ամիսներին որոշակի անկում է նկատվում մեր մերձավոր հարևանների, առաջին հերթին, Իրանի, հետ ունեցած առևտրաշրջանառությունը»,- թվարկեց Թևիկյանը:Այս ամենը մատնանշում է, որ Հայաստանը կարողացավ հենց սկզբից օգտագործել այն տնտեսական առավելությունները, որոնք ԵԱՏՄ մյուս երկրների կողմից կուտակվում էին մի քանի նախորդ տարիների ընթացքում: Թևիկյանի խոսքով՝ այժմ պետք է գնալ դեպի ավելի ինտենսիվ տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի` հատկապես արտադրական ոլորտում:Երկրորդ. պատրաստի արտադրանքի աճի հիմնական հեռանկարը, որն ունի ավելացված արժեքի բարձր տոկոս, դա Ռուսաստանն է: Մատակարարման ծավալներն Ռուսաստան և Եվրոպական Միություն մոտավորապես հավասար են, փոքր-ինչ օգուտ Ռուսաստանի, բայց ԵՄ Հայաստանը հիմնականում արտահանում է հումք՝ գունավոր մետաղների խտանյութ: «Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության առավել տեսանելի արդյնուքներից է՝ Համաշխարհային բանկի (ՀԲ) վերջին հաշվետվությունը Doing Business վարկանիշի վերաբերյալ, որտեղ Հայաստանին միջսահմանային առևտրին տրվում է բարձր գնահատական: Ընդ որում, ՀԲ մասնագետները նշում են, որ դա իրագործվեց հիմնականում շնորհիվ նրան, որ հանրապետությունը միացավ ԵԱՏՄ-ին և սահմանային ընթացակարգերը կրճատվեցին ԵԱՏՄ երկրների հետ առևտրում»,- ասաց բանախոսը:Եվ, հավելեց նա, պետք չէ մոռանալ մի կարևոր առավելություն ևս, որ տվեց մեր պետությանը ԵԱՏՄ-ին անդամակցությունը՝ երբ Հայաստանն անդամակցեց միությանը, ապա որակի ստանդարտների գործընթացի կիրառումը էականորեն արագացավ, ինչը իր հերթին, նպաստում է հայկական արտադրանքի արտահանմանը դեպի Եվրասիական միության շուկաներ: