ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնահերթություններից է ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը, ինչպես նաև ԵԱՀԿ գոտում երկարամյա այլ հակամարտությունների կարգավորումը: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում հայտարարել է Իտալիայի ԱԳՆ, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոն: «Մեր նախագահության օրոք մենք առավելագույնս ուշադրություն կդարձնենք Ուկրաինայում առկա ճգնաժամին և ԵԱՀԿ գոտում այսպես կոչված ձգձգվող հակամարտություններին՝ Լեռնային Ղարաբաղ, Մերձդնեստր, Վրաստան»,- ասել է նա: Ալֆանոն փետրվարի 1-ին կժամանի Մոսկվա: Այցի շրջանակում նա կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: