26.11.2024
Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես. Զախարովայի ուշագրավ արձագանքը Պուտինի լռության մասով
prev Նախորդ նորություն

Չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը. ՌԴ դեսպանություն

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը: Այս մասին ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ:


«Դեկտեմբերի 3-ին Գյումրիում քաղաքի հավաքարար կնոջը 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողի կողմից դաժանորեն ծեծելու և մահ պաճառելու դեպքի կապակցությամբ դժգոհության ալիք է բարձրացել, շատերը կատարվածը համեմատել էին գյումրեցի ընտանիքի սպանության դեպքի հետո, որը դարձյալ կատարել էր ռուս զինծառայող Պերմյակովը։


Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքանացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին»:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սլոբոդկա թաղամասում դեկտեմբերի 3-ին կնոջը դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է կալանավորվել։ Կնոջ մահվան փաստի առթիվ քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։