26.11.2024
Չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը. ՌԴ դեսպանություն
prev Նախորդ նորություն

«Եվրոմոթորս»-ում Գագիկ Ծառուկյանն ընդամենը բաժնետեր է. խոսնակը հերքում է

Մամուլում այսօր հրապարակում կար այն մասին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը արդեն տևական ժամանակ է հրաժարվում է վճարել BMW ավտոմեքենաների սրահի շինարարներին:


Ըստ հրապարակման, խոսքը մոտ մեկ միլիոն դոլարի կամ ավելի կոնկրետ՝ 465 մլն դրամի մասին է: Նշվում էր, թե շինարարությունը կատարած «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը հաղորդում է տվել ոստիկանություն:


Արձագանքելով հրապարակմանը Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ.


««Ժամանակ» օրաթերթն այսօր հերթական անգամ աչքի է ընկել մասնագիտական անբարեխղճությամբ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը հրապարակելու տխրահռչակ գործելաոճով։

Առաջին հերթին նշեմ, որ հրապարակման մեջ նշված «Եվրոմոթորս» ընկերությունում Գագիկ Ծառուկյանն ընդամենը բաժնետեր է, ավելին՝ բաժնեմասերը կառավարվում են հավատարմագրային կառավարչի կողմից: Ի սկզբանե ներդրումային ծրագրերն իրականացնում են Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Պրինցես Գրուպ» ընկերության կողմից, որն էլ նշանակում է ընկերության գլխավոր տնօրենին:


Զարուհի Սարգսյանի դեպքում գործ ունենք դասական մուտիլովկայի հետ, ոչ ավելին։ Քանի որ «Եվրոմոթորս» ընկերության և «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ դեռևս 2016 թվականին վերջիններին վճարվել է պայմանագրով նախատեսված ամբողջ՝ 3.285.000 դոլարը։ Եվ եթե Զարուհի Սարգսյանը որևէ հիմք ունենար իր գումարները չվճարելու վերաբերյալ, ապա մինչև այժմ դատարան կդիմեր, այլ ոչ թե այս տարիների ընթացքում նախագահների կամ վարչապետների վերահսկողական ծառայություններին։

Զարուհի Սարգսյանի դեպքում գործ ունենք սեփակական շահադիտական նպատակներով Գագիկ Ծառուկյանի անունն անտեղի շահարկելու, իսկ «Ժամանակ» օրաթերթի դեպքում հերթական ապատեղեկատվության, կամ ցանկալին իրականության տեղ հրամցնելու մոլուցքի հետ»։