26.11.2024
ԱՄՆ-ում ընտրել են Ադրբեջանում երկրի նոր դեսպանին
prev Նախորդ նորություն

Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջին կարգի թեկնածու է. Ապաթուրայ

Թեև ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցներ կարծում են, որ ժամանակն է Վրաստանին իրենց շարքերն ընդունել, այդ հարցով կոնսենսուս դեռ չկա: Այդ մասին Վրաստան այցի ընթացքում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:


«Մենք ձգտում ենք անել ամեն բան, որպեսզի պատրաստենք Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելուն` ինչպես պաշտպանունակության, այնպես էլ քաղաքական միջավայրի տեսանկյունից: Սակայն չափանիշների բավարարումը կախված է Վրաստանից: Վրաստանն իսկապես առաջին կարգի թեկնածու է: Եվ երբ գա քաղաքական որոշում կայացնելու ժամանակը, արգելքներ պետք է չլինեն»,- հայտարարել է նա: