26.11.2024
Լևոն Մնացականյանը նոր պաշտոն ունի
prev Նախորդ նորություն

Արցախում իշխանափոխությունը պետք է տեղի ունենա միայն ժողովրդավարական ընտրություններով

ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր է նա փոխարինի Բակո Սահակյանին նախագահի պաշտոնում հայտարարել է. «Անհեթեթություն է։ Բակո Սահակյանին փոխարինելու համար ընտրություններ պետք է լինեն, եւ ժողովուրդն է որոշելու, թե նրան փոխարինողն ով է լինելու՝ ընտրությունների արդյունքներով»։


Արայիկ Հարությունյանը, ով համարվում է ԼՂՀ նախագահի ամենահավական թեկնածուն, հստակ նշել է, որ Արցախի նոր իշխանությունները պետք է ձևավորվեն ընտրությունների միջոցով` ընտրական գործընթացներով, իսկ Արցախի ապագա իշխանություններին ձևավորելու է Արցախի ժողովուրդն իր քվեն վստահելով որևէ թեկնածուի:


Արցախում ներքաղաքական զարգացումները վերջին օրերին ակտիվացան, հատկապես ուժային թևի մի շարք առանցքային անդամների պաշտոնանկությունների թեմայի կոնտեքստում:


ՀՀ-ն չպետք է խառնվի Արցախի ներքաղաքական կյանքին, ինչը սխալ է թե՛ արտաքին քաղաքականության առումով, քանի որ Ստեփանակերտը պետք է ունենա սեփական լեգիտիմ իշխանությունները, որոնք ընտրվել են, ոչ թե նշանակվել Երևանի կողմից, թե՛ նաև ներքաղաքական կոնտեքստում` Արցախում առկա քաղաքական ուժերի ու կենտրոնների միջև առճակառում թույլ չտալու համար:


Արցախում տարիներ շարունակ իշխանությունները փոխվել են էլեկտորալ ճանապարհով և այդպիսի ժողովրդավարական ավանդույթը պետք է շարունակվի:


«Թավշյա հեղափոխության» արտահանումն Արցախ վտանգավոր է, ադրբեջանական հարձակմանն ամեն պահին սպասող հասարակության համար դա լրացուցիչ պառակտող հանգամանք է ու ապակայունացնող գործոն: Արայիկ Հարությունյանը փաստորեն մեսիջ հղեց «Սասնա ծռեր» կուսակցությանը, որը հայտարարում է Բակո Սահակյանի հեռացման մասին մինչև նրա նախագահական ժամկետի ավարտը 2020թ.-ին:


Արցախում ներքաղաքական պայքարը պետք է ընթանա միայն քաղաքակիրթ ճանապարհով, գործող ընտրական օրենքներին համապատասխան, իսկ Արցախում իշխանության տապալման ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետևանքներով` առաջին հերթին Ադրբեջանի հնարավոր սադրանքի համատեքստում: